Ղրղըզստանն ու ԱՄՆ-ն քննարկում են միջինասիական այդ երկրի հարավում Միացյալ Նահանգների միջոցներով զինծառայողների համար ուսումնավարժական կենտրոն կառուցելու հարցը: Նախատեսվում է, որ կենտրոնում ուսումնական վարժանքներ կանցկացնեն Ղրղըզստանի ուժային բոլոր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ այդ նախագիծը իրականացվում է երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ միջազգային ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության ու թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի համատեքստում եւ ուղղված չէ «երրորդ երկրի» դեմ: Նախագծի արժեքը 5,5 մլն դոլար է: