Էստոնիայի առաջատար թերթերը հինգշաբթի օրը լույս են տեսել դատարկ սյունակներով՝ որպես բողոքի նշան երկրի արդարադատության նախարարի կողմից, լրագրողների կարծիքով, մամուլի ազատությունը սահմանափակող օրինագծի: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, Էստոնիայի արդարադատության նախարարության մշակած օրինագծը պարտադրում է լրագրողին անհրաժեշտության դեպքում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը եւ զրկում է ԶԼՄ-ի ներկայացուցչին տեղեկատվության անանուն մնալ ցանկացող իր աղբյուրին պաշտպանելու իրավունքից: Օրինագիծը պարունակում է այն դեպքերի ցանկը, երբ լրագրողը իրավունք չունի գաղտնի պահել իր աղբյուրի անունը, իսկ նրան չբացահայտելու դեպքում հրապարակման հեղինակին սպառնում է դրամական տուգանք եւ նույնիսկ բանտարկություն: