Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության ասածը մեզ համար…

Մարտ 19,2010 00:00

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ «մարզպետ Սարգիս Սահակյանի որոշմամբ, Արագածի տարածաշրջանի Վարդաբլուր գյուղում մարտի 28-ին տեղի է ունենալու համայնքապետի արտահերթ ընտրություն: Նոր համայնքապետի համար առաջադրվել եւ գրանցվել է մեկ թեկնածու՝ Արտավազդ Գալստյանը: Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է»: Արտահերթ ընտրություն անցկացնելու պատճառը գյուղապետ՝ էլի հանրապետական Գեւորգ Գալստյանի մահն է: Հանգուցյալ գյուղապետը եւ գյուղապետի միակ թեկնածուն եղբայրներ են:

Այստեղ արտառոցն այն է, որ համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի, համայնքի ղեկավարի մահվան, հրաժարականի եւ օրենքով սահմանված այլ դեպքերում «համայնքի ղեկավարի լիազորությունները, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը: Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ներկայացվում է պետական լիազորված մարմին»: ՀՀ ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն. «Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է այդ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում: Կառավարությունն արտահերթ ընտրության նշանակման մասին որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հետ միաժամանակ»: Կառավարությունը սա արել է այս տարվա փետրվարի 18-ին՝ թիվ 140-Ն որոշմամբ եւ այս նպատակի համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել 503 318, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 36235 դրամ: Կառավարությունը չի որոշել, որ Արագածոտնի մարզպետը պետք է համանման որոշում ընդունի: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որ իրավունք չուներ եւ չէր կարող արտահերթ ընտրություն նշանակել՝ արել է նման բան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել