Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղագիտությունից ու ինֆորմատիկայից Լոռին մասնակից չի ունենա

Մարտ 19,2010 00:00

Դպրոցական առարկայական օլիմպիադայի Լոռու մարզային փուլին մասնակցած 450 աշակերտից միայն 90-ը կմասնակցի հանրապետական փուլին: Լոռին այս տարի մասնակից չի ունենա աստղագիտություն ու ինֆորմատիկա առարկաներից: Ֆրանսերեն լեզվի մասնակիցներն ընդամենը 2-ն են, իսկ ամենաշատ թվով մասնակիցներ՝ 10-12 աշակերտ, կլինեն մաթեմատիկա, ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաներից:

«Վերջին տարիներին ինֆորմատիկա առարկայից մենք կաղում ենք 2 ոտքով, իսկ աստղագիտությունից նույնիսկ հաղթողներ ենք ունեցել, այս տարի երեւի մնացորդային վերաբերմունք կա ոչ միայն երեխաների, նաեւ չեմ խուսափում ասել՝ դպրոցի կողմից»,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետ, օլիմպիադաների մարզային կազմկոմիտեի նախագահ Մայիս Խաչատրյանը: Ինչպես միշտ, Լոռու մարզի գյուղական դպրոցները բնագիտական առարկաներից ավելի ցածր ցուցանիշներ են գրանցել: Այս տարի գյուղական մի շարք դպրոցների՝ Կուռթան, Գարգառ, Օձուն, Քարկոփ, սաներն են հաջող հանդես եկել: Միայն կենսաբանություն առարկայից է, որ գյուղական որեւէ դպրոց մասնակից չունի: Լոռու մարզպետարանը հույս է կապում Վանաձորի եւ այլ քաղաքների դպրոցների հետ: Այս տարի առավել ակտիվ է Ալավերդին:

Լոռու մարզպետարանի կրթության վարչության մասնագետները հույս ունեն, որ այս տարի հաղթողների ցուցակը չի նվազի: Անցյալ տարի լոռեցի 46 աշակերտ մրցանակ է ստացել օլիմպիադայի հանրապետական փուլում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել