Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԵԺ» ՏԱՍՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՎ

Մարտ 19,2010 00:00

2008 թ. հոկտեմբերի 27-ին հարուցվել էր քրեական գործ՝ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի, Նիկոլայ Խաչիկյանի, Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Նրանք ավազակային հարձակումներ էին արել Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի նկատմամբ, առեւանգել էին «Վաղարշ Վարդեւանյան» ոսկու շուկայի տնօրենին, թալանել տոնավաճառի հատվածներից մեկը, ծրագրել Նորք համայնքի ոստիկանապետի մահափորձը: «Թեժ» տասնյակի գործը, որը քննության է դրվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, նոր մանրամասներից զերծ չէ: Բանդային է վերագրվում դատախազության նախկին աշխատակցի դեմ իրականացրած դրվագը, ըստ որի, 2008 թ. փետրվարին Ա. Նիկողոսյանը եւ Ա. Կարապետյանը թիրախ են դարձրել ՀՀ գլխավոր դատախազության կադրերի բաժնի նախկին պետ, Երեւանի Օրբելի փողոցի 12-րդ շենքի թիվ 8 բնակարանում բնակվող Արա Կարապետյանի հարեւան Յուրիկ Ղազարյանին, մտադրվելով բնակարանից հափշտակել թվով 12 արժեքավոր գեղանկար։ Խմբի անդամները ուսումնասիրում են տեղանքը՝ բնակարան հեշտ մուտք գործելու հնարավորությունը գտնելու համար։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասնում, քանի որ 2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո Արմեն Նիկողոսյանը վերցվում է արգելանքի։ «Օպերացիայից» հետո ոստիկանապետ Ա. Նիկողոսյանը խոստացել է հանցագործությունը կատարողներին վճարել $60000։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել