Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺԻՈՏԱԺԻ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

Մարտ 19,2010 00:00

«Այսօր ՀՀ արժութային շուկայում որեւիցե լուրջ նախադրյալներ՝ աժիոտաժի համար չկան. դոլար-դրամ փոխարժեքը ձեւավորվում է շուկայական հարաբերություններով՝ պայմանավորված առկա պահանջարկով եւ առաջարկով»,- aysor.am-ին ասել է ՀՀ բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

Երեկ ֆոնդային բորսայում $1-ի միջին կշռված փոխարժքը կազմել է 405 դրամ: Սա այն դեպքում, երբ 5 օր առաջ $1-ի միջին կշռված փոխարժեքը 395 դրամ էր: Դրամի շարունակվող արժեզրկումը, ինչպես միշտ, ԿԲ-ն չի ցանկանում մեկնաբանել՝ հորդորելով, որ ԶԼՄ-ները պարզաբանումներ ստանան ոչ թե ԿԲ-ից, այլ շուկայի մասնակիցներից: Այն, որ առք ու վաճառքի գործարքներն ավելացել են՝ վկայում են նաեւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի ներկայացրած տվյալները, ըստ որոնց, $1-ի դիմաց 405 դրամ փոխարժեքով երեկ կայացել է $20 800 000-ի առք եւ վաճառք, իսկ նախօրեին նույն ընկերությունում կայացել է $7 925 000-ի առք եւ վաճառք՝ 402.84 դրամ փոխարժեքով: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբից դոլարն ավելի քան 20 դրամով թանկացել է՝ 384,54-ից հասնելով 405 դրամի: 31 դրամով թանկացել է նաեւ եվրոն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել