Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՎԹՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՑԱՎ

Մարտ 19,2010 00:00

Երեկ բենզինի գները Երեւանում հերթական 10 դրամով թանկացան. super տեսակը վաճառվում էր 430, premium-ը՝ 410, regular-ը՝ 390 դրամով: Սակայն, դատելով նրանից, որ նավթի գները առաջատար բորսաներում երեկվա առեւտրային նստաշրջանների արդյունքներով զգալիորեն բարձրացել են, այս «գրոշանոց» թանկացումները դեռ շարունակվելու են: Համաձայն aysor.am կայքի՝ ապրիլ ամսվա նավթային ֆյուչերսները Լոնդոնի InterContinental Futures Europe բորսայում կազմել են. IPE Brent Crude տեսակի համար՝ 81,96 դոլար (+1,43), Նյու Յորքի New York Mercantile Exchange բորսայում՝ Light, Sweet Crude oil-ի համար՝ 82,93 դոլար (+1,23) մեկ բարելի համար: Գների աճը պայմանավորված է նախօրեին կայացած OPEC-ի համաժողովում ընդունված որոշմամբ, համաձայն որի, նավթի արդյունահանման գոյություն ունեցող քվոտաները թողնվում են անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել