Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկին կասեցնում են, մյուսին՝ տրամադրում

Մարտ 19,2010 00:00

2010 թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 2 լիցենզիա, միեւնույն ժամանակ՝ շահումով խաղի կազմակերպման 3 եւ խաղատան 1 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել, 3 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, իսկ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Նույն ժամանակահատվածում տուգանվել են շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպիչները, համապատասխանաբար՝ 700 հազար եւ 300 հազար դրամի չափով: Շահումով խաղերի գծով օրենքով սահմանված կարգով գանձվել է պետական տուրք՝ 50 մլն դրամի չափով: Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, 2010 թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 96 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել