Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԷԲ-ը առաջատար է

Մարտ 19,2010 00:00

«Հայէկոնոմբանկը» մտադիր է պահպանել պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքը, «Արմինֆոյին» ասել է «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների իրականացման վարչության ղեկավար Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ 2010-ի մարտի 1-ի դրությամբ բանկը վերականգնել է պլաստիկ քարտերի շուկայում առաջատար դիրքերը՝ ապահովելով 82755 ակտիվ պլաստիկ քարտ, որից ArCa լոկալ քարտերը կազմել են 70231 հատ, իսկ MasterCard միջազգային քարտերը՝ 12524 հատ: «Բանկը կրկին առաջատար դիրք է զբաղեցրել՝ մի շարք նախագծերի ակտիվ իրականացման, ինչպես նաեւ մի ժամանակ տարբեր պատճառներով բանկը լքած հին լոյալ հաճախորդների վերադարձի շնորհիվ»,- նշել է Վ. Եղիազարյանը՝ ավելացնելով, որ այսօր պլաստիկ քարտերի գծով բանկի կորպորատիվ հաճախորդ է հանդիսանում 644 ընկերություն: Վարչության ղեկավարը նշել է, որ բանկը նախատեսում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը պլաստիկ քարտերի քանակը ավելացնել 40%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել