Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր մարտահրավերներին կդիմակայեն միասին

Մարտ 19,2010 00:00

Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի հերթական այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց: «Վստահ եմ՝ նոր մարտահրավերների պատճառով առաջացող խնդիրները կլուծենք միասին»,- ասել է Նիկոլայ Պատրուշեւը: Նրա գնահատմամբ՝ Արթուր Բաղդասարյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության օրակարգում առկա բոլոր խնդիրները համակարգված լուծվեն: Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ռուս գործընկերների հետ շատ արդյունավետ կոնսուլտացիաներ են եղել: Կողմերը, որպես ռազմավարական գործընկերներ, կարողացել են առկա բոլոր խնդիրների լուծումները գտնել: «Մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով: Կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կոնկրետ ուղղություններով կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք այս այցից, ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունելությունից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել