Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեղծ հաշվետվություններ է ներկայացվել

Մարտ 19,2010 00:00

«Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Այվազյանն իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ 2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման՝ թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100 դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու եկամուտների վերաբերյալ կազմվել եւ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն են ներկայացվել կեղծ հաշվետվություններ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, այդկերպ նշված կազմակերպությունները խուսափել են պետբյուջե վճարել գանձման ենթակա խոշոր չափերի հասնող՝ 8 289 500 դրամ ԱԱՀ-ի գումարը:

Հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել