Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բայկալն էլ քննադատեց Էրդողանին

Մարտ 19,2010 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած՝ Թուրքիայում ապրող միգրանտ հայաստանցիներին վտարելու մասին հայտարարությանն անդրադառնալով՝ թուրքական խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդահանրապետականի» ղեկավար Դենիզ Բայկալը հայտարարել է. «Էրդողանի խոսքերը անընդունելի են, վտանգավոր եւ անհաջող: Թուրքիա աշխատելու եկած անձանց չի կարելի որպես հաղթաթուղթ օգտագործել ինչ-որ կոնֆլիկտում, այն դեմ է մարդու իրավունքներին»:

Այդ մասին news.am-ի մատուցմամբ, Բայկալն ասել է իր գլխավորած կուսակցության խորհրդի նիստում: Հայտնի է դարձել նաեւ, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդում որոշվել է Թուրքիայի իշխանությունից պահանջել, որ Հայաստանի հետ հարաբերությունները քննարկվեն խորհրդարանում:

Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աշխատանքների հենց սկզբից տվյալ կուսակցությունը դեմ է եղել առանց Ղարաբաղի խնդրի լուծման Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն եւ մշտապես ետ կանչել թուրքական խորհրդարանից պահանջել է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել