Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանն ուռճացրե՞լ է

Մարտ 19,2010 00:00

Haynews.am-ին տված հարցազրույցում Ստամբուլի «Ագոս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալզին, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե ինքը կարող է արտաքսել Թուրքիայում «ապօրինի ապրող 100 000 հայ ներգաղթյալներին», նկատել է. «Նախ՝ Էրդողանն աղճատել է Թուրքիայում ապրող հայերի թվաքանակը: Պոլսո պատրիարքարանի եւ տարբեր հայկական կազմակերպությունների տվյալներով՝ Թուրքիայի հայ քաղաքացիների թիվը ոչ թե 70 000 է, այլ 40-45 000: Ինչ վերաբերում է այստեղ ապրող Հայաստանից եկած ներգաղթյալներին, ապա նույնիսկ Թուրքիայի պետական նախարարությունների տվյալների համաձայն՝ այդ մարդկանց թիվը հասնում է 20 000-ի: Սակայն եթե անգամ այստեղ ապրեն 100 000 հայեր, 21-րդ դարում նման արտահայտություններ անելը զարհուրելի է: Այդ մարդիկ պաշտպանված են ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ միջազգային օրենքներով: Էրդողանը ցանկանում է արտաքսել մարդկանց միայն նրա համար, որ վերջիններս հայ են: Ես չեմ պատկերացնում, որ ասենք՝ Բելգիայում մի օր որոշեն արտաքսել այնտեղ ապրող ֆրանսիացիներին: Մենք մեր կտրուկ «ոչ»-ն ենք ասում նման արտահայտություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել