Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ «ԳՈՀԱՐՆԵՐԸ»

Մարտ 19,2010 00:00

\"\"

1915 թվականին եւ դրան նախորդող տարիներին հայերը մեր ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն էին վարում, ինչը հանգեցրեց սովի, աղքատության ու մահերի. ըստ «Armenia Today»-ի՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր զինվորները մշտապես հարգել են պատվի պապական օրենքները՝ չխլել անմեղ մարդկանց կյանքը՝ անգամ մարտի դաշտում»,- հայտարարել է նա: Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության մասին պնդումները համարել է անհիմն, քանի որ «մեր ազգին, մշակույթին բնորոշ չեն այնպիսի կեղտոտ հասկացություններ, ինչպիսիք են ցեղասպանությունը եւ բռնությունը: Մեր մշակույթը սիրո եւ հանդուրժողականության մշակույթ է: Ապագան չի կարող կառուցվել ատելության ու չարության վրա: Մեր երկրի պատմությունը մաքուր է, պայծառ՝ ինչպես արեւը, եւ չի կարող խեղաթյուրվել խորհրդարաններում»: Էրդողանը նաեւ խորհուրդ է տվել 1915 թվականի իրադարձությունների մասին «ճիշտ» պատկերացում կազմելու համար «չդիմել մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող խորհրդարաններին, այլ այցելել գրադարաններ, արխիվներ, ուսումնասիրել փաստաթղթեր ու լուսանկարներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել