Միջազգային իրավապաշտպանական «Amnesty International» կազմակերպությունը զեկույց է ներկայացրել, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել քայլեր ձեռնարկել մայրական մահացության ծավալները եւ ծննդաբերության ժամանակ առաջացող բարդությունները նվազեցնելու ուղղությամբ: Ինչպես ասվում է զեկույցում, որը վերնագրված է «Մահացու ծննդաբերություններ. մայրական առողջության պահպանման ճգնաժամ ԱՄՆ-ում», ասվում է, որ ծննդաբերությունների ժամանակ մայրական մահացությունը կրկնապատկվել է: Ներկայումս ծննդաբերության ժամանակ օրական մահանում է 2-3 ամերիկացի:
Բացի այդ՝ մոտավորապես 1,7 միլիոն կանանց ծննդաբերությունն անցնում է ծանր բարդություններով, ինչը 25%-ով ավելի է, քան 1998 թվին: Համեմատելու համար նշենք, որ Ռուսաստանում մայրական մահացությունը, տարբեր գնահատականներով, կազմում է 22-28 դեպք՝ 100 հազար երեխայի դեպքում, իսկ այնպիսի երկրներում, որտեղ այս ցուցանիշը շատ բարձր է՝ ինչպես, օրինակ, Սիերա-Լեոնեն եւ Աֆղանստանը, 100 հազար երեխաների հարաբերությամբ մահացությունը կազմում է համապատասխանաբար 2000 եւ 1800:
Ինչպես նշվում է զեկույցում, ռիսկային խմբում գտնվում են էմիգրանտները, անգլերենին վատ տիրապետողները, ինչպես նաեւ ԱՄՆ բնակչության աղքատ խավը:
«Amnesty International USA»-ի գործադիր տնօրեն Լարի Կոկսայի խոսքերով` ամերիկյան բժշկության հաջողությունների ֆոնի վրա պետական չհամակարգված մոտեցումը մայրական առողջության նկատմամբ առավել ամոթալի է:
doctors.am-ը նշում է՝ կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ առողջապահության բնագավառում Օբամայի կողմից ձեռնարկված բարեփոխումները մայրական մահացության եւ դիսկրիմինացիայի վերացման համար միջոցներ չեն ներառում: