ՀՖՖ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի 2010 թվականի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Այն մեկնարկում է մարտի 27-ին՝ «Շիրակ»-«Փյունիկ» եւ «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումներով: Իսկ հաջորդ օրը պայքարի մեջ կներգրավվեն «Կիլիկիան» ու «Գանձասարը», «Միկան» ու «Բանանցը»: Հիշեցնենք, որ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու է ութ ակումբ: