Լրահոս
Օրվա լրահոսը

Անկանոն մրցելույթներ

Մարտ 18,2010 00:00

\"\"Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը փոփոխակի հաջողությամբ է հանդես գալիս Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող արագ եւ «կույր» շախմատի «Amber» 19-րդ միջազգային գերմրցաշարում:
Լեւոնը չորրորդ տուրում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկին եւ մրցաշարային աղյուսակում կրկին նահանջեց: Այժմ Արոնյանը արագ շախմատում մրցաշարային աղյուսակում 2,0 միավորով հինգերորդն է, «կույր» շախմատում՝ ութերորդը (1,5 միավոր), իսկ երկու մրցաձեւերի ընդհանուր արդյունքով՝ 3,5 միավոր, յոթերորդը: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներ:
Երեկ մրցաշարում հանգստյան օր էր, իսկ այսօր՝ հինգերորդ տուրում, խաղում են Դոմինգես-Գելֆանդ, Հաշիմով-Գրիշչուկ, Կրամնիկ-Պոնոմարյով, Կարյակին-Կարլսեն, Արոնյան-Սվիդլեր, Սմիթս-Իվանչուկ զույգերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել