Ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, որը հանդես է գալիս Արգենտինայի «Նյուելզ օլդ Բոյզ» ակումբում, ամռանը կարող է տեղափոխվել Իտալիայի «Ռոմա» ակումբ: 22-ամյա հարձակվողին ձեռք բերել «Ռոմայի» ղեկավարությանը խորհուրդ է տվել իտալական ակումբի սելեկցիոներ Էմիլիանո Մասետտին:
ԶԼՄ-ները գրում են, որ Բոգոսյանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մոսկվայի «Լոկոմոտիվը», Իտալիայի «Սամպդորիան» եւ «Նապոլին», Անգլիայի «Ասթոն Վիլան» եւ «Լիվերպուլը»: Գրում են նաեւ, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է անգամ Թուրքիայի «Ֆեներբախչեն»: