Լրահոս
Օրվա լրահոսը

Կկողմնորոշվեն մինչեւ մարտի վերջը

Մարտ 18,2010 00:00

Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանի ըմբիշները չեն մեկնելու Բաքու, որտեղ ապրիլին կայանալու է ազատ եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը: Լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով կապվեցինք հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ եւ ստացանք հետեւյալ մեկնաբանությունը. «Մեր երկու ազգային հավաքականներն էլ դեռ շարունակում են ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել: Ինչ վերաբերում է մեկնել-չմեկնելուն, ֆեդերացիան դեռ վերջնականապես չի կողմնորոշվել: Հարցի պատասխանը հայտնի կլինի, հավանաբար, մինչեւ ամսվա վերջ, ինչի մասին հայ մարզասերներին անպայման տեղյակ կպահենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել