Իրաքում մարտի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկի ընթացքում (վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, հաշվվել է քվեաթերթիկների միայն 80 տոկոսը) առաջին անգամ առաջատարի դիրքում է հայտնվել երկրի նախկին վարչապետ Ահյադ Ալաուի գլխավորած «Ալ-Իրաքիա» Լիբերալ-հայրենասիրական դաշինքը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, քվեարկության միջանկյալ արդյունքների համաձայն, այդ դաշինքը մոտավորապես 9 հազար ձայնով առաջ է անցել Իրաքի գործող վարչապետ Նուրի ալ-Մալիկի գլխավորած «Օրենքի պետություն» դաշինքից:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն մարտի 18-ին, որից հետո անկախ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը կսկսի քննարկել ստացված բողոքները եւ միայն հետո քվեարկության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածի: Չորեքշաբթի օրը վարչապետ Նուրի ալ-Մալիկն արդեն ընտրական հանձնաժողովին է ներկայացրել հանձնաժողովի՝ ձայների հաշվարկի արդյունքը տվյալների ցանց անցկացնելու համար պատասխանատու անդամներից մեկի դեմ բողոք, հայտարարելով, թե նա ներկայացնում է թեկնածուներից մեկի՝ Ալի ալ-Ադիբի դաշինքը եւ «աշխատում է կոալիցիայի անդամներից մեկի համար եւ քվեարկության արդյունք հանդիսացող թվերի հետ մեքենայություններ է անում»: Գործող վարչապետը նաեւ ավելի քան 50 հազար ընտրական տեղամասերում տեղի ունեցած քվեարկությունների վերահաշվարկ է պահանջել: Երեկվա դրությամբ ընտրական հանձնաժողովը նաեւ այլ թեկնածուներից ավելի քան 2 հազար բողոք է ստացել: