Դեռեւս մարտի 10-ին թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) հակերները սկանդալային բացատրություններ են տվել։ News.am-ի մատուցմամբ, պարզվել է, որ քուրդ հակերներն աշխատել են մի ծրագրի վրա, որը հնարավորություն էր տալու կործանել Թուրքիայի կողմից գնվելիք անօդաչու «Heron» հետախուզական ինքնաթիռները։ Իսրայելից գնվելիք այդ նորագույն ինքաթիռները օգտագործվելու են հենց PKK-ի դեմ։ «Սառը հարձակման խումբ» անունով թիմի անդամները բաժանվել էին 4 տարբեր խմբերի եւ կատարում էին Եվրոպայից եւ Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարից ստացվող հրամանները։
Նշենք, որ Թուրքիայի 13 նահանգներում ոստիկանների իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվել են PKK-ին պատկանող հակերական խմբի 23 անդամներ։ Խմբում անդամները ունեցել են աստիճանական կոչումներ՝ ըստ գիտելիքների մակարդակի եւ զարգացածության։