Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղականները ծրագրել էին Ադրբեջանում ահաբեկչություն իրականացնել

Մարտ 18,2010 00:00

\"\"Ադրբեջանում չեզոքացվել է ծայրահեղ կրոնական կազմակերպություններին անդամակցող մի խմբավորման 8 անդամ: Նրանք նախատեսել էին զանգվածային ահաբեկչական ակտեր իրականացնել այդ երկրի տարածքում: APA գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից: Կալանավորվածները ՌԴ քաղաքացիներ են, այդ թվում՝ Դաղստանից եւ Չեչնիայից: Վերջիններս կալանավորվել են Բալակենսկի շրջանի վարչական տարածքում՝ Վրաստանից Ադրբեջան զենք ներկրելու փորձի ժամանակ: Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է զենքի խոշոր խմբաքանակ եւ թմրանյութ:
Հայտնի է դարձել նաեւ, որ հետաքննական մարմինը ներկայումս օպերատիվ-որոնողական միջոցառումներ է ձեռնարկում խմբավորման մյուս անդամներին եւս ի հայտ բերելու համար: Ադրբեջանի ԱԱՆ-ն պատրաստվում է միջադեպի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածել:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը հաղորդվել էր, որ կազմակերպված խմբավորմանն անդամակցող ծայրահեղականների 6 հոգուց բաղկացած մի խումբ փորձել էր Ադրբեջան ներթափանցել Ռուսաստանի տարածքից՝ Դաղստանից: Այն ժամանակ ռուս-ադրբեջանական սահմանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել անհայտ անձանց եւ ադրբեջանցի սահմանապահների միջեւ, որի արդյունքում սահմանապահներից մեկը վիրավորվել էր, իսկ սահմանախախտներից մեկը՝ սպանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել