Թեհրանում ընդդիմադիր երիտասարդների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 50 հոգի ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են հասարակական կարգը խախտելու մեջ: BBC-ի մատուցմամբ, անկարգությունները սկսել են Նովրուզի նախաշեմին տեղի ունեցող, այսպես կոչված՝ «կրակի տոնի» կամ «կարմիր չորեքշաբթի» տոնակատարության ընթացքում: Իրանի իշխանությունները հայտարարել էին, թե հավատացյալ մահմեդականներին խորհուրդ չի տրվում «կրակի տոնը» նշել, քանի որ մահմեդական տոնակատարություն չէ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր հերթին այդ տոնը անվանել էր «շարիաթի օրենքներին հակասող եւ կրակապաշտ հերետիկոսների տոն»: Այդուհանդերձ, երիտասարդները Իրանի մայրաքաղաքում խարույկներ են վառել եւ հրավառություններ են կազմակերպել:
Տոնակատարության ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով տեղի է ունեցել 300 հրդեհ, որի արդյունքում տուժել եւ հիվանդանոց է տեղափոխվել 202 մարդ: