Լրահոս
Օրվա լրահոսը

39 400 ԵՐԵԽԱ ԵՎ «ԿԵՆԳՈՒՐՈՒՆ»

Մարտ 18,2010 00:00

Այսօր կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որը տարեցտարի ավելի լայն մասսայականություն է ստանում Հայաստանում: Ավելին, այն վերածվել է նոր մանկական կրթական շարժման: Անցյալ տարի, երբ «Կենգուրուն» առաջին անգամ անցկացվեց մեր երկրում, այն համախմբեց 30 000-ից ավելի աշակերտների՝ 570 դպրոցներից: Այս տարի բոլոր կանխատեսումները՝ մասնակից դպրոցների եւ աշակերտների թվի հետ կապված, ավելի քան գերազանցվեցին: Այս տարվա մարտի 18-ին Հայաստանի 902 դպրոցներից 39 400 երեխա մասնակցում է «Կենգուրուին»: Հիշեցնենք, որ «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում՝ ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները՝ անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարեւորը երեխայի ցանկությունն է՝ փորձել իր ուժերը մաթեմատիկայում: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ եւ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Հայաստանում ՀՀ ԿԳՆ հովանու ներքո անցկացվող «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել