Լրահոս
Օրվա լրահոսը

Անբաժանելի՝ բնությունից ու կանանցից

Մարտ 18,2010 00:00

Երեկ Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ճանաչված նկարիչ Փարավոն Միրզոյանի հոբելյանական ցուցահանդեսը: Այն նվիրված է արվեստագետի ծննդյան 60-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչի վերջին հինգ տարիներին ստեղծած աշխատանքները, որոնց թվում են «Հայաստան», «Արցախ աշխարհ» մեծադիր նկարները, շուրջ 50 գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործություններ:
«Փարավոն Միրզոյանի մեջ ապրում է մի քանի էություն, որոնք զարմանալի կերպով համադրվում ու հակադրվում են միմյանց: Առաջինն ու ամենաորոշիչը նրա մեջ բնապաշտ նկարիչն է. յուրաքանչյուր կտավ, ինչ ժանրով էլ որ այն ստեղծվի, իր մեջ անմիջականորեն կրում է բնության մի մասնիկ: Նրանք, ովքեր ճանաչում են նկարչին, գիտեն, թե ինչ կարեւորություն է նա տալիս բացօթյա էտյուդներին, տարվա տարբեր եղանակներին, բնության տարբեր իրավիճակներում եւ որքան վարպետորեն է կարողանում ծառայեցնել դրանք այդ պահի իր հոգեվիճակին: Նկարիչը ֆիլտրում է իր ապրումները բնության միջոցով»,- Փ. Միրզոյանի արվեստի մասին այսպես է արտահայտվել արվեստաբան Անուշ Հակոբյանը:
Ինքնատիպ են նաեւ Փ. Միրզոյանի «կանայք», որոնք նրա ստեղծագործության մեջ տեղ են գտել բոլոր ժանրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել