Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են օլիմպիադայի արդյունքները

Մարտ 18,2010 00:00

Սյունիքի մարզի 4 տարածաշրջաններից դպրոցականների առարկայական օլիմպիադային մասնակցած 445 աշակերտից 120-ը զբաղեցրել է մրցանակային տեղ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դպրոցականներից 39-ը արժանացել է առաջին կարգի դիպլոմի, 41-ը՝ երկրորդ, իսկ 40 մասնակից երրորդ տեղ է զբաղեցրել:
Մասնակցության ամենալավ արդյունքներ ցուցաբերած աշակերտներից 71-ը կմասնակցի մարտի 19-ից մայիսի 10-ը Երեւանում կայանալիք դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Նորա Ասատրյանի փոխանցմամբ, մարզային փուլի արդյունքների համաձայն, մրցանակային տեղերով առաջինը Կապանի տարածաշրջանն է՝ 55, երկրորդ տեղում Գորիսը՝ 32, երրորդ տեղում՝ Սիսիանը՝ 23, չորրորդ տեղում Մեղրին՝ 10 մրցանակային տեղ: «Իսկ մասնակից կրթօջախներից առաջին հորիզոնականում Կապանի թիվ 2 ավագ դպրոցն է՝ 25 մրցանակային տեղ, երկրորդ տեղում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է՝ 15 տեղ, երրորդ տեղը իննական մրցանակներով կիսում են Կապանի թիվ 3, թիվ 7 եւ Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցները: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հաջողությամբ են հանդես եկել Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ 2-րդ եւ 3-րդ կարգի 7 մրցանակային տեղ են նվաճել»,- ասում է տիկին Ասատրյանը:
Այս տարի քիչ չեն նաեւ գյուղական դպրոցների աշակերտների հաջողությունները: Աչքի են ընկել Վերին Խոտանանի, Վերիշենի, Խնձորեսկի, Վաղատուրի, Շինուհայրի եւ Բռնակոթի միջնակարգ դպրոցների սաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել