Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական աղետ՝ Վանաձորում

Մարտ 18,2010 00:00

\"\"Վերջին շաբաթվա ընթացքում  Լոռու մարզում գրանցված աննախադեպ ուժեղ քամիները  մեծ ավերածություններ ու վնասներ են պատճառել մի շարք համայնքների:
Մասնավորապես Գուգարքի շրջանի Դարպաս, Քարաբերդ գյուղերում, գետերի վարարման պատճառով, վնասվել են ճանապարհն իրար կապող անցումային կամրջակը, բնակելի տների տանիքները՝  այդ թվում նորակառույց: Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղի դպրոցն է տուժել՝ քամին քշել է տանիքը, ջարդել ապակիները: «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ երկաթգիծը, աղետներից խուսափելու նպատակով, անորոշ ժամանակով դադարեցրել է երկաթուղու աշխատանքը՝ Սպիտակ-Վանաձոր հատվածում: Ժամանակ առ ժամանակ գրանցվել է քամու 25մ/վրկ արագություն:
Նման դեպք գրանցվել էր նաեւ 2007 թվականին՝ վարար ու երկարատեւ ձնհալների եւ դրանցից առաջացած սողանքների պատճառով:
Այս անգամ աղետը փոքր-ինչ բարեհաճ է գտնվել Կաթնաջուր համայնքի հանդեպ: «Բուռաներ» սարալանջի 6000 քմ սողանքային գոտու հողատարածքները բնակելի թաղամասերից ընդամենը 500 մետր հեռավորության վրա կանգ են առել: Ըստ Լոռու մարզպետարանի փրկարարական ծառայության պետ Հրաչիկ Անտոնյանի, միայն այս պահին է, որ սողանքը վտանգ չի ներկայացնում, սակայն կանխարգելիչ աշխատանքներ են անհրաժեշտ: Գյուղատնտեսության հասցրած վնասները հաշվառվել են միայն կորած փեթակների՝ մեղվաընտանիքների մասով: Իսկ ողջ վնասի չափերը դեռ ճշտվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել