Արձագանքելով «Առավոտի» նախորդ համարում լույս տեսած «Կրկին ծառեր են հատվում» լուրին, բնապահպանության նախարարությունից պարզաբանեցին. «ՀՀ բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային բաժինը մեկնել է Աջափնյակ համայնքի Մազմանյան 4 հասցե, որտեղ շինարարության նպատակով ծառահատում է կատարվել: Տեսչության աշխատակիցները պարզել են, որ տվյալ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Անժելա Հարությունյանին՝ առեւտրի եւ սպասարկման սրահ կառուցելու համար:
Առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը՝ սեփականության վկայականը, պետական գր. 01-001-4-91 մատյանի N 000206, ՀՀ Երեւանի քաղաքապետարան, շինարարության թույլտվություն՝ N02/18 Հ-5092-899, ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ N 50/1 Հ 1713-462, գլխավոր հատակագիծ. Երեւանի քաղաքապետարան, 23 օգոստոս, 2007թ. N 3044-Ա որոշում»: