ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը, որը մարտի 11-ին «Առավոտում» տպագրված «Օգտագործում են հեռախոսն ու ինտերնետը» հոդվածում մեզ հետ խոսել էր ինտերնետի եւ բջջային կապի միջոցով երեխաների շահագործման թեմայի մասին, անդրադառնալով հրապարակման մեջ նշված «անչափահաս մարմնավաճառ» բառակապակցությանը, իր խոսքում որոշ հստակեցումներ մտցրեց՝ հայտնելով, որ 2008 թվականին հայտնաբերված 32 անչափահաս մարմնավաճառների փոխարեն պետք է ասել վարքային շեղումով անչափահասներ, իսկ իրենց կենտրոնում հայտնված 15-ամյա աղջկա մասին պատմելիս էլ նա նշել էր. «Ոստիկանների այն պնդմանը, որ աղջիկը, միեւնույն է, դառնալու էր մարմնավաճառ», այնինչ պետք է նշեր՝ մարդիկ են ասում, որ նա դառնալու էր մարմնավաճառ: