Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չեն «ցրել», մերժել են

Մարտ 18,2010 00:00

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է ուղարկել՝ կապված մեր թերթի երեկվա համարում տեղ գտած «Ոչ գնահատող կա, ոչ էլ վերահսկում» հոդվածի հետ:
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ հոդվածում լրագրողի զրուցակից Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի արտահայտած պնդումը, թե ժամանակին գարեջրի գովազդում լուրջ խախտումներ կային, որի վերաբերյալ խորհուրդը դիմել է ՏՄՊՊՀ, Հանձնաժողովն էլ նրանց խորհուրդ է տվել դիմել դատարան, «չի արտացոլում ողջ իրականությունը»:
Հանձնաժողովը իրականում իր նիստում քննարկել է պարոն Մարտիրոսյանի դիմումը եւ եկել եզրահանգման, որ «տվյալ գովազդային հոլովակում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում թույլ չի տրվել»: Այս նիստի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական վեբկայքի հետեւյալ մշտական հասցեում՝ www.competition.am/index.php? page=press_releases&newsID=851&lng=1): Պարզաբանման մեջ նաեւ նշված է. «Ինչ վերաբերում է «դատարան դիմելու խորհրդին», ապա դա ոչ թե խորհուրդ է, այլ Հանձնաժողովի որոշումը դատարանում բողոքարկելով տնտեսվարողների իրավունքները եւս մեկ ատյանում պաշտպանելու օրենսդրական իրավունք, որից օգտվելու իրավունք ուներ նաեւ Հայկական գովազդային խորհուրդը: ՀՌԱՀ-ին հղում անելու մասով էլ տեղեկացնենք, որ Հանձնաժողովը գործերի քննարկման ժամանակ նյութեր, տեղեկատվություն է փոխանակում, խորհրդակցում ոլորտի համապատասխան մարմինների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել