Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԲ-Ն $9 ՄԻԼԻՈՆԻ ՎԱՐԿ ԿՏԱ

Մարտ 18,2010 00:00

Համաշխարհային բանկը հաստատել է $9 միլիոն վարկի տրամադրումը Հայաստանի հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրին: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարությանը՝ բարելավելու հանրային ծառայությունները՝ կատարողականի վրա հիմնված վճարման համակարգի, քաղաքացիական ծառայողների վարքի կոդեքսի ներդրման, ինչպես նաեւ կառավարության ամբողջ տեղեկատվությունը հանրությանն ավելի մատչելի դարձնելու միջոցով: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը անդրադարձել է նաեւ այլ հարցերի: Նա ասել է, որ ՀԲ կանխատեսումներով, 2010թ. վերջում ինֆլյացիան ՀՀ-ում կլինի նույնը, ինչ 2009-ին՝ 6.5%: Նա նշել է, որ տարվա ընթացքում ինֆլյացիայի վերաբերյալ կանխատեսումները կարող են վերանայվել՝ հաշվի առնելով գազի սակագների, կոմունալ ծառայությունների, նավթամթերքների եւ այլ ապրանքների թանկացումները: «Արմինֆոն» հիշեցրել է, որ 2009-ի վերջին Ա. Վարուդակիսը հայտարարել էր, որ, ՀԲ կանխատեսումներով, 2009-10թթ. ինֆլյացիան ՀՀ-ում չի անցնի 5.5%-ից: 2010թ. բյուջեով նախատեսված է 4+1.5% ինֆլյացիա: 2010 թվականի հունվարին ինֆլյացիան կազմել է 2%: Վարուդակիսը նաեւ ասել է, որ ՀՀ-ում 2010-ին տնտեսական ճգնաժամի 2-րդ ալիք չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել