Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձուկ բռնելու ժամանակն է

Մարտ 18,2010 00:00

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանի կարծիքով՝ մոտեցել ենք ճգնաժամի հատակին եւ ձուկ որսալու համար լավ ժամանակներ են. «Ձուկ որսալ ասելով՝ նկատի ունեմ գնումներ իրականացնել՝ հատկապես երկրի ներուժը մեծացնելու առումով, օրինակ՝ վերջերս հայտարարում էին, որ ՀՀ-ում տարբեր խոշոր բրենդային ընկերություններ վաճառվում են, զարգացող երկրների համար սա լավ շանս էր ձեռքբերումներ արձանագրելու համար»: Երեկվա ասուլիսում տնտեսագետը նաեւ կանխատեսեց. «Մինչեւ տարեվերջ գնաճի միտումը  պահպանվելու է, գները բարձրանալու են, խնդիրն այն է, թե ինչ տիրույթում գնաճը կլինի, իհարկե, բարձր խավի համար էական նշանակություն չի ունենա, արդյունքում էլի կտուժեն չպաշտպանված ընտանեկան տնտեսությունները»:
Անդրադառնալով տարեսկզբին կառավարության՝ տնտեսական  1,2%  աճի կանխատեսումներին, տնտեսագետն ասաց, որ առանձնապես մեծ բան չէ. «Իհարկե, իրատեսական եմ համարում, նույնիսկ կարող է 2%-ի էլ հասնի»:
Պարոն Վարդանյանը տնտեսական ճգնաժամը անակնկալ չի համարում, նրա կարծիքով,  խնդիրն այն է, թե ինչու է այն այսքան խորը եւ ցավագին: Իսկ փոխարժեքի բարձրացումը, նրա համոզմամբ,  բնականոն երեւույթ է. «Մեր առեւտրային հաշվեկշիռը բացասական է, միայն նախորդ տարի այն կազմեց  2,6 միլիարդ դոլար, սա նշանակում է՝ մենք արտահանել ենք ընդամենը 697 միլիոն դոլարի ապրանք, անկում է արձանագրվել ավելի քան 30%, եւ արտահանման նվազման պարագայում փոխարժեքի բարձրացում պետք է լիներ, խնդիրն այն է, թե մինչեւ որտեղ, կանխատեսելը անշնորհակալ գործ է, բայց ամեն դեպքում բարձրացման միտումը կպահպանվի»: Պարոն Վարդանյանի կարծիքով, եթե ներմուծվող ապրանքատեսակների առումով խնդիրներ կառաջացնի, ապա արտահանմանը միանշանակ կխթանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել