Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ

Մարտ 18,2010 00:00

«Ժառանգությունը» դիմել է կառավարությանը

\"\"

Երեկ «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ վարչապետին ու կառավարությանն է ուղարկել հարցապնդում՝ աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանաշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ: Խմբակցությունը մտահոգություն է հայտնել Գյումրիում, Սպիտակում, Շիրակի եւ Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում «Գլենդել Հիլզի» կողմից պետական ծրագրերով իրականացվող բնակարանաշինության 2009 թ. անբավարար ընթացքի, բնակարանաշինության ու բնակարանների բաշխման գործընթացում չարաշահումների, պատկան մարմինների անգործության վերաբերյալ:
«Գլենդել Հիլզի» տվյալներով՝ այս աշխատանքների համար պետությունից եւ Գյումրի համայնքից ստացվել են միջոցներ ու պայմաններ՝ մինչեւ 2009-ի տարեվերջ 1320 նոր բնակարաններ շահագործելու համար:
«Ժառանգությունը» հարցադրել է. «1. Քանի՞ բնակարան է հանձնվել շահագործման 2009թ. դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: 2. Որքա՞ն բյուջետային միջոցներ են տրամադրվել «Գլենդել Հիլզին» վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում 2009թ. դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: 3. Որքա՞ն է տրամադրվել արտաքին վարկային միջոցներից «Գլենդել Հիլզին»՝ 2009թ. դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ: 4. Արդյո՞ք կառավարությունը որոշում է կայացրել եւ ստեղծել հանձնաժողով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ նմանօրինակ կարեւոր եւ լայնածավալ ծրագրերի իրականացման վերահսկողության ու գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով: 5. Արդյո՞ք «Գլենդել Հիլզը» կառավարությանը ներկայացրել է 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքների կատարողական եւ ֆինանսական հաշվետվությունները: Եթե՝ այո, խնդրում ենք տրամադրել պատճենները: 6. Ինչո՞վ է պայմանավորված 2009թ. շինարարական ծավալներն ավարտելուց երկու ամիս առաջ «Գլենդել Հիլզի» եւ ՀՀ կառավարության «համատեղ» որոշումը (ըստ 04.11.2009թ. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից տարածած հայտարարության) առ այն, որ բնակարանաշինության այս տարվա ծրագրերում ընդգրկվի նաեւ երեք սենյականոց բնակարանների կառուցումը: Արդյո՞ք կառավարությունն ուսումնասիրել է աղետի գոտում 1, 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների պահանջարկը, եւ ինչո՞ւ ի սկզբանե այն հաշվի չի առնվել՝ բնակարանաշինության ծրագրերը կազմելիս: 7. Մինչ օրս ինչպիսի՞ եւ ի՞նչ ծավալով խախտումներ ու թերացումներ են արձանագրվել սույն ծրագրի շրջանակներում: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության: 8. Որքա՞ն բնակարաններ շահագործման կհանձվեն 2010 թվականի գարնանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել