Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 18,2010 00:00

BBC–ին տված հարցազրույցում  Էրդողանը դիմել է սպառնալիքների լեզվին. «100 000 հայեր կան, որոնք ապօրինի շարունակում են ապրել եւ աշխատել Թուրքիայում, ես կարող եմ նրանց վաղը ասել՝ վեր կացեք ու գնացեք ձեր հայրենիքը»: Այս հայտարարությանը անդրադառնալով՝ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ իբր այն շատ է տխրեցրել եւ վախեցրել տեղի հայերին՝ հիմնականում վերջին շրջանում տեղափոխված եւ առանց պաշտոնական թույլտվության Թուրքիայում բնակություն հաստատածներին: IHA լրատվական կայքը, անդրադառնալով այս ելույթին, գրում է. «Հայերը այս հայտարարությունից հետո անմիջապես մեկնել են Գում-քափուի հայկական եկեղեցին ու աղոթք արել, ինչպես նաեւ դիմել են Էրդողանին՝ խնդրանքով, որ իրենք այստեղ հաց են վաստակում, ապրում են, չեն ցանկանում գնալ այդ երկրից, իրենք այստեղ են միայն մի կտոր հացի պատճառով: Ապա դիմել են նաեւ ԱՄՆ-ին, թե՝ եթե մեզ ապահովեք աշխատանքով՝ մենք էլ կգնանք մեր երկիրը, մեր միտքն ու օրը անցնում է հաց վաստակելու հոգսով, մենք ուրիշ խնդիր չունենք: Իսկ ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ապա իրենք շատ տխրել են»: Տեղի հայերից մեկը՝ Վարուժան Գասպարյանը, իբր ասել է՝ «Ես այլեւս չեմ էլ ուզում հայ լինել ու հայ կոչվել, այս իրադարձություններից արդեն ձանձրացել եմ: Ես հրաժարվում եմ իմ հայ լինելուց: Եթե այստեղ հիվանդ ես՝ քեզ խնամում են, Հայաստանում հիվանդներին ոչ ոք բանի տեղ չի դնում: Ես արդեն յոթը տարի է՝ այստեղ եմ, ապրում եմ շատ խաղաղ, բոլորի հետ լեզու եմ գտնում: Ես կմեռնեմ հանուն Էրդողանի եւ Աբդուլա Գյուլի: Թող փակվեն այս բոլոր զրույցները: Ես Թուրքիայից չեմ ուզում գնալ»: Իսկ թուրքի հետ ամուսնացած Անի անունով մեկն էլ իբր ասել է. «Եթե մեզ այստեղից հանեն, մենք նորից կվերադառնանք: Ես 20 տարի է՝ այստեղ եմ, ամուսնացել եմ, երեխաներ ունեմ: Ես դիմում եմ վարչապետին, որ նա մեզ այստեղից չվռնդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել