Երեկ, 20:30-ի սահմաններում, Ազատության փողոցում, «Արտ Կանազ» մշակույթի կենտրոնի դիմաց հնչել են հերթական կրակոցներ: Դեպքի վայր ժամանած մեր թղթակիցը արձանագրել է կրակված երկու պարկուճ: Տարածքն այդ պահին արդեն վերահսկում էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Դեպքի վայր էր ժամանել նաեւ Արաբկիրի ոստիկանապետ Վարուժան Ադամյանը: «Առավոտի» տեղեկություններով, կրակոցները հնչել են վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է մոտավորապես 5-6 հոգի: Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վիճաբանողների մի մասը փախուստի էր դիմել «Range Rover» սեւ գույնի ավտոմեքենայով, եւս երկու երիտասարդներ մտել էին մշակույթի կենտրոն, որտեղից էլ ոստիկանները նրանց հայտնաբերեցին եւ բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին:
Այս դեպքից անմիջապես հետո՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հերացի փողոցի վրա «Արփա Սեւան» ԲԲ ընկերության ավտոտնտեսությանը պատկանող 311 ՕՕ 11 համարանիշի «Շեւրոլե ավեո» մակնիշի սեւ գույնի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել մի 43-ամյա տղամարդու, որը տեղում մահացել էր: Ըստ որոշ տեղեկությունների, այդ մեքենան սպասարկում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Արփա-Սեւան»
ԲԲԸ նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին: