Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈ՞Վ

Մարտ 17,2010 00:00

Օրերս Միլանում անտիկվար գրքերի ցուցահանդեսին ցուցադրվեցին www.az.gay. ru կայքի որակավորմամբ «20-րդ դարի գեյ Ռենեսանսի խորհրդանիշ» Պազոլինիի «գտածոները», որոնք միգուցեեւ լույս չսփռեն նրա սպանության վրա, բայց առաջ կբերեն նոր վարկածներ եւ սկանդալներ այդ անվան հետ կապված: Վերջերս էլ «Առաջ Իտալիա» կուսակցության սենատոր Մարչելլո Դել Ուտին Պազոլինիի արվեստանոցից գտել էր շատ կարեւոր գրություն՝ անավարտ «Նավթ» վեպից մի հատված, որտեղ խոսքը գնում էր նավթագազային ENI ընկերության մասին: Շատերի կարծիքով, այն կարող է լույս սփռել ռեժիսորի չբացահայտված եւ ֆիլմային մահվան վրա:
Հիշեցնենք, որ 1975 թվի նոյեմբերի 2-ին Պազոլինիին Հռոմում գտան սպանված. նրա 10 կողերը, ծնոտը եւ ձախ ձեռքը ջարդված էին, գրեթե պոկված էին ականջները, դիակի վրայով մի քանի անգամ մեքենա էր անցել: Այնուհետեւ երիտասարդ մարմնավաճառ Ջուզեպե Պելոզին խոստովանել էր, որ ինքն է սպանել Պազոլինիին: Սակայն 2005-ին վերսկսվեց հետաքննությունը, քանի որ Ջուզեպեն իր խոսքերից հրաժարվեց, չնայած առանց այդ էլ իր «խոստովանությունը» չէր համապատասխանում բժշկական հետազոտության արդյունքների հետ, ինչը եւ կասկածելի էր թվացել ոստիկաններին: Ահա եւ Ջուզեպե Պելոզիի խոսքերը. «Օստիայի կողմում գտնվող մարզադաշտում մեքենան կանգ առավ, ես շուռ եկա, Պազոլինին սկսեց իրեն ոչ համարժեք պահել, ես վախեցա նրանից եւ ասացի՝ «Դու խելագարվել ես»…: Ապա նա հանեց ակնոցները, այնքան սարսափելի էր նրա հայացքը, որ վախից փորձեցի փախչել, սակայն ոտքս քարին դիպավ եւ ես ընկա: Նա հարձակվեց վրաս եւ գլխիս ուժեղ հարվածեց ինչ-որ փայտով, ես էլ այն հեռու նետեցի, ուժեղ հարվածեցի գլխին, հետո երկու-երեք անգամ հարվածեցի առնանդամին, մի քանի անգամ քթին ու վազեցի մեքենայի մոտ… Ես չգիտեմ մեքենայով նրա վրայով եմ անցել, թե ոչ, վախից չեմ նկատել, շոկի մեջ էի… ես նրա հետ մեն-մենակ էի…»:
Կարծում եմ, անպայման չէ լինել փորձառու ոստիկան կամ բժիշկ, որպեսզի համեմատելով Պելոզիի խոսքերը՝ Պազոլինիի դիակին գտնված հետքերի հետ, կասկածել դրանց ճշմարտությանը: Խնդիրն այլ է՝ հերքելով մի տարբերակը, պետք է դա փոխարինել մյուսով, միգուցե Մարչելլո Դել Ուտին հենց այդ էլ արեց՝ գտնելով Պազոլինիի վեպի հատվածները, որոնց իսկությունը դեռեւս ոչ մի մասնագետ չի հաստատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել