Լրահոս
Օրվա լրահոսը

Կասպարովն աջակցում է Կարպովին

Մարտ 17,2010 00:00

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը, համաձայն զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, պաշտպանել է խաղատախտակի առջեւ իր հավերժական ոխերիմ թշնամի Անատոլի Կարպովի՝ ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը: Կասպարովը լրատվամիջոցներին հայտարարել է. «Այլեւս ակնհայտ է, որ ՖԻԴԵ-ի ղեկավարությունը անդունդի եզրին է, եւ շախմատը նախկին մակարդակին վերադարձնելը պետք է կապվի այնպիսի անվան հետ, ով լուրջ հեղինակություն է վայելում եւ ոլորտում ամեն ինչ գիտի: Իմ կարծիքով, Կարպովը կարող է փորձել իրադրությունն արմատապես փոխելու փորձ անել եւ հույս ունեմ, որ նա այդպիսի շանս ունի: Սակայն Կարպովի եւ Իլյումժինովի միջեւ ընտրություն կատարելը հեշտ հանգուցալուծում չի ստանա: Եթե Ռուսաստանի թեկնածուի ընտրության հարցում չինովնիկների խարդավանքները գերակշռեն, մեղմ ասած, շատ վիրավորական կլինի: Ընդհանուր առմամբ, շախմատը պետք է վերադարձնել այն աշխարհ, որտեղ այն եղել է՝ Նյու Յորք, Մոսկվա, այլ ոչ թե Էլիստա, Խանտի-Մանսիյսկ կամ Նալչիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել