Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի եւ Անդորրայի ազգային ֆեդերացիաների լիազոր ներկայացուցիչները երեկ Մոսկվայում խմբային մրցաշարի խաղացանկի կազմման հարցում ընդհանուր հայտարարի չեկան: Իսկ դա նշանակում է, որ հանդիպումների գրաֆիկը կազմելու է ՈՒԵՖԱ-ն: Դա տեղի կունենա մարտի 23-24-ին՝ Թել Ավիվում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիայի համաժողովի նիստում: