Շախմատի «Amber» գերմրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանն այս տարի մի տեսակ անվստահ ներգրավվեց պայքարի մեջ: Առաջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը, արագ շախմատում հաղթելով Սերգեյ Կարյակինին, այնուհետեւ զիջեց նրան «կույր» շախմատում: Հաջորդ օրը Արոնյանը երկուսում էլ պարտվեց Մագնուս Կարլսենին եւ մրցաշարային աղյուսակում 1,0 միավորով հայտնվեց նախավերջին տեղում: Բարեբախտաբար, Լեւոնը դրանից չընկճվեց եւ երրորդ տուրում երկու միավոր վաստակելով Յան Սմիթից՝ որոշ չափով շտկեց դիրքերը մրցաշարային աղյուսակում:
Չորրորդ տուրից առաջ Արոնյանը արագ շախմատում 2,0 միավորով 5-րդն է, «կույր» շախմատում՝ 10-րդը (1,0 միավոր), իսկ ընդհանուր հաշվարկով մասնակիցները դասավորվել են այսպիսի հերթականությամբ:
1. Վասիլի Իվանչուկ 4,5 միավոր
2. Մագնուս Կարլսեն 4,0
3. Ռուսլան Պոնոմարյով 4,0
4. Վլադիմիր Կրամնիկ 4,0
5. Ալեքսանդր Կրիշչուկ 3,0
6. Բորիս Գելֆանդ 3,0
7. Լեւոն Արոնյան 3,0
8. Պյոտր Սվիդլեր 2,5
9. Սերգեյ Կարյակին 2,5
10. Պերեզ Դոմինգես 2,0
11. Վուղար Հաշիմով 2,0
12. Յան Սմիթ 1,5
Չորրորդ տուրում միմյանց հետ խաղում էին Կարլսենն ու Սմիթը, Իվանչուկն ու Արոնյանը, Սվիդլերն ու Կարյակինը, Գելֆանդն ու Կրամնիկիը, Պոնոմարյովն ու Հաշիմովը, Գրիշչուկն ու Դոմինգեսը: