Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավանշին, Ռիվասը եւ միասեռականությունը

Մարտ 17,2010 00:00

Երեկ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ) Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում հյուրընկալվել էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Շվեյցարիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար Կոնստանտին Օբոլենսկին եւ այլ դիվանագետներ: Մինչ հանդիպումը, համալսարանի շուրջ 10 ուսանողների հանձնարարվել էր ծանոթանալ շվեյցարացի գրող Ալիսա Ռիվասի ստեղծագործությանը, քանի որ հանդիպման ընթացքում գրականագետ Աննա Լավանշին հանդես պիտի գար այս գրողի մասին դասախոսությամբ: Մինչ դասախոսությունը սկսվելը, «Առավոտը» տիկին Լավանշիից հետաքրքրվեց՝ թե որքանով է Բոլոնյան համակարգն արդյունավետ գործում իրենց կրթական համակարգում: Քանի որ Շվեյցարիայից ժամանած հյուրը շտապում էր, ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանեց մեր հարցին. «Բոլոնյան համակարգի առավելությունն այն է, որ ուսանողներն ավելի շարժունակ են դառնում, բայց մյուս կողմից էլ խորացված ուսուցման տեսանկյունից Բոլոնյան գործընթացներն այնքան էլ հարմար չեն, քանի որ դրանք թույլ են տալիս, որ բակալավրիատն ավարտելուց հետո, ցանկության բացակայության դեպքում, չշարունակվի կրթությունը մագիստրատուրայում»:
Դասախոսությունը հնչեց միայն ֆրանսերեն՝ առանց թարգմանության: ԵրՊԼՀ դասախոսներից մեկի թարգմանության օգնությամբ մեզ հաջողվեց պարզել՝ Աննա Լավանշին իր դասախոսության ընթացքում ուսանողներին ներկայացնում է, որ Ալիսա Ռիվասը 20-րդ դարի գրող է, նրա ստեղծագործությունը պատկանում է ռոմանա-շվեյցարական գրականությանը:
Նա անդրադարձել է այնպիսի նուրբ թեմաների, ինչպիսիք են հոմոսեքսուալությունը եւ անտիսեմիտիզմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել