Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ ՎԱԶՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՂՄԻՑ

Մարտ 17,2010 00:00

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում «Lancair IV-P» թեթեւ ինքնաթիռի օդաչուն, որը թռչել է 4 հազար մետր բարձրության վրա, շարժիչի հետ կապված ինչ-ինչ պրոբլեմների պատճառով որոշել է վայրէջք կատարել մոտակա լողափին: Թափվող յուղի առաջացրած հետքերի պատճառով օդաչուն չի նկատել, թե որտեղ է վայրէջք կատարում եւ վրաերթի է ենթարկել մոտակայքում վազող մի ամերիկացի մարզիկի, որը տեղում մահացել է: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, ինքնաթիռի օդաչուն եւ ուղեւորը չեն տուժել: Դեպքի վայր են ժամանել Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի եւ Քաղաքացիական ավիացիայի վարչության մասնագետներ, որոնք հետաքննելու են տեղի ունեցած միջադեպը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել