Երեքշաբթի Բելառուսում սպասում էին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցին: Վերջինս ժամանելու էր Բրեստ՝ Միութենական պետությունների նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Սակայն, BBC-ի փոխանցմամբ, Պուտինին դիմավորողների թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի լինելու: Նախօրեին նա պաշտոնական այցով մեկնել է Վենեսուելա՝ նախագահ Ուգո Չավեսի հետ բանակցությունների: Աղբյուրը նկատում է, որ Մինսկի եւ Մոսկվայի հարաբերություններում վերջին շրջանում ծագած խնդիրները՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում, քիչ չեն: Թե ի՞նչ կարող է նշանակել Բելառուսի նախագահի այդ ժեստը ՌԴ վարչապետի այցի առնչությամբ, դեռ քննարկվում է: