Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լատվիայում «Էսէս»-ականների երթն անցել է առանց միջադեպերի

Մարտ 17,2010 00:00

Լատվիայի մայրաքաղաքում ոստիկանության ուժերի հսկողությամբ տեղի է ունեցել «Էսէս»-ական լեգեոներների ավանդական երթը, որին մասնակցել է մոտ 300 մարդ: BBC-ի մատուցմամբ, միջոցառման ընթացքում Ռիգայի Ազատության հրապարակը փակվել է արգելափակոցներով եւ ոստիկանության կրկնակի օղակով: Երթը սկսվել է Դոմսկի տաճարում մատուցված պատարագով, որին, բացի լեգեոներներից, մասնակցել են նաեւ ազգայնական կազմակերպությունների եւ նախկին քաղհալածյալների Ռիգայի ընկերակցության ներկայացուցիչներ: Երթին մասնակցելու հատուկ նպատակով Ռիգա է ժամանել նաեւ լիտվացի ազգայնականների մի փոքր խումբ: Երթի մասնակիցները ոստիկանության ուղեկցությամբ Լատվիայի պետական դրոշներով անցել են մայրաքաղաքի փողոցներով, նաեւ ծաղիկներ են դրել Ազատության հուշարձանին: Դրանից քիչ հեռու հակաֆաշիստական կազմակերպությունները հանրահավաք են անցկացրել: Ու թեեւ երկու հակադիր այս ճամբարների միջեւ երեկ բախումներ չեն եղել, բայց լեզվակռիվներից, ինչպես նախորդ տարիներին, խուսափել չի հաջողվել:
Ի դեպ, Ռիգայի Դուման ավելի վաղ արգելել էր «Էսէս»-ականների երթը, բայց վարչական դատարանը նախօրեին այդ արգելքը չեղյալ է համարել: Լատվիայում լեգեոներների երթն անցկացվում է պարբերաբար՝ դեռեւս 1994թ.-ից ի վեր: Ընդ որում, 1994-2001թթ. մարտի 16-ը՝ Լեգեոնի հիմնադրման օրը, Լատվիայում նշվել է պետական մակարդակով, բայց 2001-ին Լատվիայի նախագահի նախաձեռնությամբ այն հանվել է պաշտոնական տոների ցանկից: Այդուհանդերձ, լատվիացիների մի մասը լեգեոներների մեջ իրենց երկիրը զավթած խորհրդային ռեժիմի դեմ պայքարող հերոսներ է տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել