Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ՝ պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ

Մարտ 17,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը Երուսաղեմի արեւելյան հատվածում եւ դրան հարող մի քանի ավաններում պաղեստինցիների եւ իսրայելցի ոստիկանների միջեւ նոր բախումներ են տեղի ունեցել: Ըստ որոշ տեղեկությունների, անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ պաղեստինյան «Համաս» շարժումը Երուսաղեմի Հին քաղաքում, իր մեծությամբ թվով երրորդ մահմեդական սրբատեղի Ալ-Աքսի մզկիթից 700 մետր հեռավորության վրա հորդանանյան իշխանությունների կողմից 60 տարի առաջ փակված «Խուրվա» սինագոգի բացման առնչությամբ «ցասումի օր» է հայտարարել: ՖԱՏԽ շարժման՝ Երուսաղեմի հարցերով ներկայացուցիչ Հաթեմ Աբդել Կադերը հայտարարել է, թե՝ այդ սինագոգի բացումը կդառնա նոր բռնությունների եւ կրոնական ֆանատիզմի նախերգանք:
Բախումները տեղի են ունեցել Իսրայելի իշխանությունների կողմից Հորդանանի արեւելյան ափին հրեաների համար նոր բնակելիների շինարարության շուրջ ծագած լարվածության ֆոնի վրա: BBC-ի տեղեկություններով, պաղեստինցիները ավտոմեքենաների անիվներ են այրել եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ՝ վերջիններիս կողմից խլացնող արկերի կիրառմանն ի պատասխան: Իսրայելի իշխանությունները Երուսաղեմի փողոցներ են դուրս բերել 3 հազար ոստիկաններ:
Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջորջ Միտչելլը հետաձգել է Իսրայել կատարելիք իր այցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել