Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Մարտ 17,2010 00:00

Երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական եւ Երեւանի պետական համալսարանների դասախոս Լեւոն Կիրակոսյանի՝ «Формулы журналистики, или журналистика для всех» գրքի շնորհանդեսը: Լ. Կիրակոսյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ “Черты времени”, “Концепция личности”, “Человек и подвиг” եւ այլն: Հետմահու տպագրված «Формулы журналистики, или журналистика для всех» գրքում Լ. Կիրակոսյանը ներկայացնում է ժուռնալիստիկայի տեսությունը, անդրադառնում ժանրերին, օրինակներ է բերում մամուլից ու իր սեփական հոդվածներից: Գրքում մեջբերումներ կան լրագրության համաշխարհային եւ, մասնավորապես, ռուս հայտնի տեսաբաններ Պրոխորովից, Մուրատովից, Շոստիկից, Չերեպախովից եւ այլոց գործերից:  Սլավոնական համալսարանի «Ժուռնալիստիկայի տեսություն եւ պատմություն» ամբիոնի դասախոս Մայրանուշ Գեւորգյանը գտնում է, որ պրակտիկ լրագրողի համար դժվար է մտնել լսարան ու փոխանցել իր հմտությունները, իսկ մանկավարժն էլ հազվադեպ է գործող լրագրող լինում: Լեւոն Կիրակոսյանի դեպքում այս երկուսը համադրվել է. աշխատել է ռադիոյում, «Կոմսոմոլեց», «Կոմունիստ» եւ այլ թերթերում: «Սա ոչ միայն ժուռնալիստիկայի տեսության դասագիրք է, այլեւ ներկայացված է իր՝ որպես ժուռնալիստի փորձը»,- ասաց Մ. Գեւորգյանը:
Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Սերգեյ Հայրապետյանն էլ նշեց. «Լեւոն Կիրակոսյանը հանրապետության ականավոր լրագրող, գիտնական է եղել: Նրա ստեղծագործությունների հետ ծանոթությունը հսկայական նշանակություն ունի մեր լրագրության ու քաղաքական մտքի զարգացման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել