«ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն օրերս այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: «Բաժանորդների գոհունակության ցուցանիշը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ հաճախորդամետության մեր որդեգրած մոտեցումները տալիս են ցանկալի արդյունք: Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատար լինելը պայմանավորված է նորարարություններին հետեւելու եւ շուկայի տարբեր հատվածներին համապատասխան լուծումներ առաջարկելու փաստով, ինչպես նաեւ այդ հարցում ցուցաբերվող հետեւողականությամբ»,- Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին ասել է պարոն Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ՝ բիզնես, որն ունի առաքելություն» թեմայի շրջանակներում, ուսանողներն առավել մանրամասն տեղեկություններ են ստացել երրորդ սերնդի ցանցի ընձեռած հնարավորությունների եւ բջջային առաջատար օպերատորի առաջիկա գործունեության մասին: