Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ 4-Ն ԵՆ

Մարտ 17,2010 00:00

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջն ունի «Հետախուզում» բաժին, որն այցելելուց հետո հայտնվում ես ենթաբաժիններում՝ «Վտանգավոր հանցագործ», «Անհայտ կորած» եւ «Չճանաչված դիակ»:
Պարզվում է, որ ներկայումս մեր հանրապետության վտանգավոր հանցագործները 4-ն են՝ Ալբերտ Ներսեսի Մաղաքյանը, Հայկ Վարդանի Կարապետյանը, Վարդան Արմենի Համբարձումյանը եւ Հալմետ Ֆելիքսի Ծատուրյանը: Նրանք հետախուզվում են 2006 թվականից: Այլ հետախուզվողների մասին այս բաժնում տեղեկություններ չկան:
Այս բաժինը չի թարմացվում՝ այն դեպքում, երբ վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հետախուզվող հանցագործների թիվը 13 808 է, եւ նրանցից 1840-ն էլ հայտնաբերվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել