Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ԱՇՆԱՆԸ

Մարտ 17,2010 00:00

A/H1N1-ի վարակի դեմ պատվաստումները նախատեսված էին Հայաստանում իրականացնել դեռեւս հունվար ամսին, սակայն դրանք հետաձգվել են մինչեւ աշուն: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ իրենք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն առաջարկել, որ պատվաստումները սկսվեն ոչ թե, ասենք, հիմա, քանի որ պատվաստանյութի ազդեցությունը մեկ տարի է, այլ աշնանը. «Ես գտնում եմ, որ մենք ճիշտ ենք արել, որովհետեւ այդ սեզոնին է հատկապես գրիպը սրվում»: Բացի այդ, նախարարը կարեւորեց այն, որ Հայաստանում վարակի դեմ պատվաստումն անհրաժեշտ կլինի միայն, եթե «խոզի գրիպը» նորից գլուխ բարձրացնի:
Նշենք, որ Հայաստանում լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է A/H1N1 վարակի 119 դեպք, որից 3-ը մահացել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել