Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԴՀ-Ն ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ

Մարտ 17,2010 00:00

Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը ստորագրեցին «ԳԴՀ կառավարության եւ ՀՀ կառավարության միջեւ 2009-10թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ նախատեսվում է մեր երկրին առաջիկա տարիների համար տրամադրել մինչեւ 105.5 մլն եվրո ֆինանսական միջոցներ՝ հետեւյալ ծրագրերի իրականացման համար. ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի եւ Լոռվա մարզերում՝ մինչեւ 40 մլն եվրո վարկ, հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադի վերականգնում՝ մինչեւ 22 մլն եվրո վարկ, «Բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկայի բաղադրիչ» ծրագրի գծով՝ մինչեւ 20 մլն եվրո վարկ, «Վերականգնվող էներգակիրների վարկավորման բաղադրիչ» ծրագիր՝ մինչեւ 18.0 մլն եվրո վարկ եւ մինչեւ 1.5 մլն եվրո դրամաշնորհ՝ ծրագրին հարակից տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացման համար, «Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ»՝ մինչեւ 4իտես թե մլն եվրո դրամաշնորհ:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ԳԴՀ ֆինանսական համագործակցության շրջանակում մինչ օրս կնքվել են շուրջ 160.3 մլն եվրոյի համաձայնագրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել