Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ Է՞Լ ԵՆ «ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ»

Մարտ 17,2010 00:00

«Պիկ Ռիելթի» ընկերությունը, որը պատկանում է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին», երեկ ներկայացրել էր 2009թ. բնակելի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը: Քանի որ երեկվա համարում «Առավոտն» արդեն անդրադարձել է բնակարանային շուկայի շարժին («Վիճակները լավացե՞լ է»), մեջբերենք միայն հետեւյալ ինֆորմացիան. «ԱՄՆ անշարժ գույքի շուկան, որի փլուզումը ամերիկյան տնտեսության անկման եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձավ, սկսել է վերականգնվել: Գնաճի ամենատպավորիչ դինամիկան դրսեւորվել է Մասաչուսեթս նահանգում: Մեկ տարվա ընթացքում տների գները բարձրացել են 36%-ով՝ հասնելով միջինում $1,198 միլիոնի: Անշարժ գույքի գնաճի արագ տեմպեր գրանցվել են նաեւ Կալիֆոռնիայում՝ այստեղ միջին տարեկան աճը կազմել է 28%: Նշենք, որ ավելի վաղ Forbes-ը տեղեկացրել էր, որ բնաշուկայի եւ շինարարության տեմպերի հաջորդական անկումը 2011թ.-ին կհանգեցնի ԱՄՆ գույքի շուկայի դեֆիցիտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել